ԱԴԱՄ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Ես այնքան չդառնացա, երբ ինձ վտարեցին երկնքից՝

Տերն արդար էր, երբ շրխկոցով փակեց

Դրախտի դռներն իմ ետևից…

Ես այնքան չդառնացա, երբ մորեմերկ

հայտնվեցի փողոցում,

գիշերով, ինչ-որ մի քարքարոտ երկրում՝

առանց մի գրոշի, առանց մասնագիտության,

առանց բաժնետոմսերի՝ չունենալով սեփականության

և ոչ մի իրավունք, բանկում՝ ՝հաշվի համար…

Այս ամենն ի՜նչ… Դառնությունը անսահման էր,

երբ գործազուրկների հաշվառման գրասենյակում

թուլացան ծիծաղից, երբ իմացան,

որ նախորդ աշխատանքից ինձ վտարել են

ընդամենը մի խնձորի համար…