ԲԱՐՁՐ ԿԱՐԳԻ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԱԳՐՔՈՒՄ

Թարգմանություն > Թարգմանություն > Հանս Մագնուս Էնցեսբերգեր >

Հանս Մագնուս Էնցեսբերգեր

 

Մի կողմ դիր բանաստեղծությունները որդիս

Կարդա ուղևորման ծրագրերը – նրանք ճշգրիտ են

Քանի դեռ ուշ չէ բաց ծովային քարտեզները

Եղիր զգոն, մի երգիր, նետիր մի կողմ ձոները

Կհնչի ժամը և նրանք ցուցակ կփակցնեն դարպասներին

Եվ կխարանեն բազմաթիվ հետաքրքիր տեսարաններ

Դիմադրողների կրծքերի վրա

Սովորիր թաքնվելու արվեստը սովորիր ավելին քան ես

Սովորիր փոխել քառորդը մարմնիդ

փոխել անձնագիրդ

փոխել դեմքդ

Սովորիր փոքրիկ մատնություն անել (ամենօրյա կեղտոտ փրկություն)

Հիշիր` օգտակար են շրջաբերականները կրակը կպցնելու համար

Մանիֆեստները կարագը փաթաթելու

Աղը Անօգնականների համար

Իսկ զայրույթն ու համբերությունն անհրաժեշտ են

Նուրբ մահացու փոշին

Իշխանության թոքերի մեջ փչելու համար

Փոշին, որը աղացված էր նրանց կողմից

Ովքեր շուտ են սովորել

Ովքեր շատ են սովորել

Ոքեր ճշտապահ են քեզանից