ԱՆՁՐԵՎ ԵՎ ՀԵՏՈ ԾԻԱԾԱՆ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Անձրև և հետո ծիածան:

Երեսնիվայր պառկիր

թաց խոտերի մեջ,

աչքերդ փակիր, սպասիր:

Եվ երբ ծաղիկների

ու խոտերի բույրից գլուխդ

պտտվի ու աչքերդ շաղվեն,

և երբ թռչունների

երգից սիրտդ սեղմվի

և մարի հոգիդ,

պարզորոշ կլսես – ինչ որ տեղ

մոտերքում ինչպես են դանդաղորեն

բացվում դռները Դրախտի…