ԱՆՈՒՇԻԿՆ ՈՒ ՏԱՏԻԿԸ

Պոեզիա > ՔՈ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԵՐԸ

Ամբողջ օրը ոտքի վրա,

Գնում-գալիս անդադար,

Ես չեմ տեսել երբեք նրան,

Հանգիստ նստած, իր համար…

Մեկ տեսնում եմ` լվա՜ցք, շորե՜ր…

Խանութ գնալ, կամ՝ շուկա,

Սպասում եմ ես անհամբեր,

Թե տատիկը, երգ կգա:

Աշխատում են ամբողջ օրը

Իմ հայրիկն ու մայրիկը,

Տանը մնում ենք երկուսով,

Ես ու իմ լավ տատիկը:

Իսկ ես էլ, դե, ինչքան աճեմ,

էլի թոռնիկ եմ մնում,

Ավելից էլ այնքան կարճ չեմ,

Բայց գործ անել չի թողնում:

Որոշել եմ, լույսը բացվի,

Պիտի տատիկիս ասեմ,

Դու թոռնիկ ես այսօրվանից,

Արդեն տատիկը ես եմ:

Ես ճաշ կեփեմ, լվացք կանեմ,

Հետո կգնամ շուկա,

Խնձոր կառնեմ, խաղալիքներ,

Հետո արագ ետ կգամ:

Բայց ես ախր լավ տատիկ եմ,

Կթողնեմ, որ բակ գնաս,

Բայց շորերդ չկեղտոտե՜ս,

Հետո էլ շատ չուշանա՜ս…