ԱՇՆԱՆ ԿԻՐԱԿԻՆ ՆՈՒՐԲ ԷՐ ԹԱՎՇԻ ՊԵՍ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Աշնան կիրակին նուրբ էր թավշի պես,

իսկ օրը` թափանցիկ – ինչպես ապակին

ակնոցի, որը թավիշով սրբում էր հենց նոր

կապույտ աչքերով մի տխուր աղջիկ:

Եվ ես նայեցի նրա աչքերին,

անպաշտպան ու բաց  աչքերին նրա,

ու սարսռացի –

իˉնչ ցուրտ էր քամին,

որ փչեց հանկարծ

կապույտ լճերի ջրերի վրա: