ԱՇՆԱՆ ՄԵՋ ԿԱ ՄԻ ՊԱՏՈՒՀԱՆ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Աշնան մեջ կա մի պատուհան

և մի աղջիկ է նստած պատուհանի դեմ,

որը թե դուրս նայի տխուր հայացքով`

իրիկնային ցուրտ անձրև կտեղա

և հուսահատ կդեղնեն տերևները:

Իˉնչ սև  է թրջված ասֆալտը,

իˉնչ ամուր է

պատուհանը փակված, և աշնան մեջ

ինչքան միայնակ է աղջիկը:

և ես ինչքան միայնակ եմ

հանկարծ: