ԳԵՏԻ ՀՈՍԱՆՔՈՎ ՆԵՐՔԵՎ…

Պոեզիա > ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ

Գետի հոսանքով ներքև

լողում էր մի ջութակ:

Բայց ի՜նչ ջութակ էր դա՝

ամբողջովին ծաղկանկար,

անչափ գեղեցիկ մի բան:

Իսկ գետի ափին

կանգնած էր մի ջութակահար:

Բայց ի՜նչ ջութակահար էր դա՝

ամբողջովին արցունքների մեջ կորած:

Իսկ հեռու-հեռվից

նրան է մոտենում մի աղջիկ.

մերկ, ինչպես երաժշտությունը

և գեղեցիկ, ինչպես ջութակը ծաղկանկար:

Իսկ երբ լուսինը դուրս եկավ,

գետերում խայտացին բոլոր ջութակները,

և մի մեղեդի բարձրացավ երկինք՝

ամբողջովին արցունքների մեջ կորած: