ԵՎ ՄԱՐԴԸ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Եվ մարդը,

որը սիրում էր վիճել ինքն իր հետ,

և մարդը, որը երբեմն կարոտում էր

պահարանում խնամքով կախ տված

թիկնոցն հնամաշ,-

հնազանդ, երազկոտ ու հասկացող ժպիտով

նայում էր պատուհանից դուրս:

Իսկ այնտեղ ծառն էր,

որը հայելու դեմ նստած

ծերացող տղամարդու հուսահատությամբ

պոկոտում էր գլխից

անվերջ խտացող տերևները դեղին…:

Եվ մարդը,

որը սիրում էր վիճել ինքն իր հետ`

երկար նայեց պատուհանից դուրս,

և հետո լուռ, և հետո անխոս

համաձայնվեց: