ԶՐՈՒՅՑ

Պոեզիա > ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ ՍՈՆԱՆ

Համոզում է մայրիկը.

– Տանը մնա, Սոնա ջան,

դուռը հանկարծ չբացես,

գնամ, տեսնեմ, իմ փոքրիկ,

թե խանութում մեր մոտիկ

ի՞նչ լավ բան են ստացել:

 

Տանը մնալ չի ուզում,

Սանան մորն է համոզում.

– Սահնակը տուր, գնամ բակ,

ընկերներով կխաղանք,

մենակ մնամ՝ կլացեմ…

Տես, մեր բակում, մայրի ջան,

ինչ լավ ձյուն են ստացել…