ԷԼԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Անեկդոտի նման կարճ ու սրամիտ էր այս գյուղը,
ամանորի նախօրեին, երբ բոլորը եռուզեռի մեջ են.-
տոնական սեղաններ են պատրաստում,
եփում ու թխում են քրտնմխած,
իսկ երբ ամեն ինչ ավարտի են հասցնում,
հագնում են տոնական շորերն ու շարվում են
սեղանների շուրջ,
ու կարմրատակած դեմքերով նայում են ճղճղացող
էկրանին ու սպասում. –
մի՞թե ոչ ոք չի մեռնելու այս գիշեր: