ԽԵՂՃ, ԾԵՐ ԹՌՉՈՒՆ…

Պոեզիա > ԵՐԳԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ

Խեղճ, ծեր թռչուն:

Նստել էր ճյուղին

և մեռնում էր դանդաղ:

Հեռվից նայելիս

շատ սովորական

փոքչիկ թռչուն էր,

թվում է

նստել է, որ հանգստանա:

Հեռվից նայելիս

նույնիսկ ջահել էր:

Հոգնած էր թվում

ու թմրած մի քիչ

և ուրիշ ոչինչ:

Թևերն ու ոտքերը

ամեն ինչ տեղն էր,

ուր որ է թվում էր

կթռչի կգնա:

Իսկ նա

կիսաբաց, խամրած աչքերով

ներքև էր նայում ուղիղ մի կետի,

կարծես չափում էր վերջին թռիչքը

անշունչ թռիչքը

մինչև գետին…

Խեղճ, ծեր թռչուն: