ԽԻՏ ԱՆՏԱՌԻ ՄԵՋ ԿՈՐԱԾ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Խիտ անտառի մեջ կորած

մի փոքրիկ բացատ

և մի խրճիթ` թաղված

խոտերի ու ծաղիկների մեջ:

Ո՞վ է ապրում այստեղ,

ո՞ւմն է այս տունը:

Գնա դուռը թակիր

և ով էլ դուրս գա, հարցրու,

և նա կասի

ինչ է երջանկությունը…