ԾԱՂԿԱԾ ԾԱՌԵՐԻ ՄԻՋՈՎ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Ծաղկած ծառերի միջով,

գույնզգույն չթի շորով

մի աղջիկ էր վազում,

մի փոքրիկ, բոբիկ աղջիկ:

Ու թե ուշադիր նայես,

քիչ հետո հրաշք կլինի`

կտեսնես աղջիկը կանգնել է,

ծառերն են վազում

գույնզգույն չթի շորերով: