ԾԱՂԿԱԾ ԾԱՌԻ ՎՐԱ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Ծաղկած ծառի վրա ծաղիկները

փոքրիկ ու ճերմակ օրորոցներ են,

և ճերմակ բարուրների մեջ արթնացել են

երեխաները, երեսները բացել ու ժպտում են…

Համրացած կանգնել ու նայում եմ`

Տեր Աստված, իˉնչ հրաշալի ես

կրկնում անվերջ դու քո

գարունը: