ՃԱՆԱՊԱՐՀԸ ՈԼՈՐՎՈՒՄ ԷՐ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ…

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Ճանապարհը ոլորվում էր գերեզմանների միջով:

Բազմազբաղ օձը մտահոգ դեմքով մի

գերեզմանից մյուսն էր անցնում.- նայիր նրա

աչքերին և դու կհասկանաս, որ նա մոտիկից է

ճանաչել մարդուն… Փարթամ աճած մի ծառ:

Թեթև քամի, և շարժվող տերևների արանքից

ուշադիր հայացքը կտեսնի վշտահար դեմքերը

վաղուց մոռացված մարդկանց… Եվ լռությունը:

Սիրտդ կծկվեց, երբ հասկացար հանկարծ,

որ լռությունը կխախտվի միայն այն բանից հետո,

երբ դու հեռանաս…