ՄԻԱՅՆԱԿ ԾԱՌԻ ՃՅՈՒՂԻՆ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Միայնակ ծառի ճյուղին

նստեց մի թռչուն:

ԵՎ երգեց թռչունը

արևի մասին,

անձրևի մասին,

կապույտ երկնքի,

պայծառ ու խաղաղ

օրերի մասին…:

Այնքան անուշ ու

անկեղծ էր երգը,

որ չդիմացավ ծառը ու

ծաղկեց: