ՍՊԱՍՈւՄՆԵՐ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Հրեշտակներ չեկան քո հոգին փրկելու

կամ գոնե մարմինդ:

Նրանք ամուր փակեցին առասպելների դռները

և ստիպված հավատացիր, որ գոյություն չունեն նրանք:

Ծովի ընկերությունը քեզ մատուցվեց որպես հարգանք:

Դու նայեցիր ավազին և մտածեցիր`

իˉնչ երկար է ճանապարհդ:

Դու հենց այդպես մտածեցիր նաև,

երբ քայլում էիր ծովի երկայնքով:

 

Հետո ճայերի անտանելի ձայները հասան քեզ:

Իսկապես, ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ:

 

Ներիր ինձ, ես արդեն կանոնավոր չեմ սափրվում,

չէ՞ որ դու իմ մասին ավելի մեծ կարծիք ունես:

 

…Բայց դու ամեն օր

բաց ես թողնում քո լուսամուտները,

որովհետև հաստատ հավատում ես, որ կգան նրանք,

որոնց անգոյությանն էլ ես հաստատ հավատում…