ՓՈՔՐԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Տուն,

որտեղ ես կուզենայի ապրել:

Լուսամուտի գոգի ծաղիկներ:

Ջրով լի գրաֆին՝ դրված սեղանին:

Կիսատ ընթերցված գիրք բազմոցի վրա,

թանձր վարագույր, որի ետևում թաքնված

ժամերով կնայեի պատուհանից,

թե ինչպես է

բակում խաղում փոքրիկ աղջիկս,

ոտից գլուխ փոշոտված:

Եվ ես կուզենայի ապրել

անվերջ: