ԱԴԱՄ

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Ես այնքան չդառնացա, երբ ինձ վտարեցին երկնքից՝

Տերն արդար էր, երբ շրխկոցով փակեց Դրախտի

դռներն իմ ետևից… Ես այնքան չդառնացա, երբ

մորեմերկ հայտնվեցի փողոցում, գիշերով, ինչ-որ

մի քարքարոտ երկրում՝ առանց մի գրոշի, առանց

մասնագիտության, առանց բաժնետոմսերի –

չունենալով սեփականության իրավունք, բանկում՝

հաշվի համար… Այս ամենն ի՜նչ… Դառնությունն

անսահման էր, երբ գործազուրկների հաշվառման

գրասենյակում թուլացան ծիծաղից, երբ ես

ազնվորեն հայտնեցի, որ նախորդ աշխատանքից

ինձ վտարել են ընդամենը մի խնձորի համար…

[sharify]