72. ՎԵՐՋԱԲԱՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Գիրքը, ինչպես տեսնում եք, արդեն ավարտվեց, ինչը, սակայն, ամենևին չի նշանակում, թե ավարտվեց նաև զրույցև Մաեստրոյի հետ: Դեպի լուսավոր ապագա ընթացող մեր ժողովրդի առջև դեռևս շատ խոչընդոտներ են կանգնելու, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, դեռևս շատ հարցեր են ծագելու, որոնք պատասխաններ են պահանջելու, ասել թե, մենք դեռ շատ երկար ենք զգալու Մաեստրոյի կարիքը, մի մարդու, և անհատականության, որը գիտե բոլոր խոչընդոտները շրջանցելու ուղիները, և որին հայտնի են պատասխանները բոլոր դժվարի ու խրթին հարցերի:

Եվ դու, սիրելի ընթերցող, Սարյանի պուրակի կողքով թե անցնելու լինես և տեսնես, որ Մեծ Մտավորականը՝ Մաեստրոն, իր մշտական տեղում է, ուրեմն կարող ես թեթևացած շունչ քաշել և հանգիստ շարունակել ճանապարհդ, այն վստահությամբ, որ քո ներկային, գալիքին ու հատկապես անցյալին ոչ մի վտանգ չի սպառնում…