ԱՂՈԹՔ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Չորս քայլ վեր… սահման է:
Չորս քայլ վար… սահման:
Աստված իմ,
այսքան էլ փոքրիկ հայրենիք,
այսքան էլ փոքրիկ
Հայաստան,
նորածնի բարուր է իսկական…
Նորածնի բարուրը գրկել եմ,
Աստված իմ, մոլորվել, կանգնել եմ.
ասա ինձ, ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ-
Չորս քայլ վեր՝ ավեր է ու մահ է,
Չորս քայլ վար՝ ավար ու թալան…