ԵՐԲ ՁՄԵՌԸ ԳԱ

Պոեզիա > ՔՈ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԵՐԸ

Շուտով ձմեռը մեզ հյուր է գալու,

Վերջին դեղինն են ծառերը թափել,

Ու վեճ են անում՝

Ո՞ւմ է սազելու

Ձյունե զգեստը, որ պիտի հագնեն:

Եվ քամին հմուտ դերձակի նման

Չափսերն է առնում բոլոր սարերի,

Որ հենց ձյունը գա,

Ամենքի համար

Մի-մի սպիտակ վերարկու կարի…