ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ  ԽՈՍՏՈՒՄՆԵՐ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

– Հարկավոր է բարձրացնել ժողովրդի բարեկեցությունը,-

մտահոգ տեսքով հայտարարեց թագավորը

մի նախընտրական գեղեցիկ առավոտ:- Բյուջեն

ամբողջությամբ կուղղենք այդ նպատակին:

Եվ կարճ ժամանակամիջոցում

շեշտակիորեն կբարելավենք իրադրությունը

բոլոր մեծ ու փոքր բանտերում,

կենտրոնական ու ծայրամասային հիվանդանոցներում,

և գերեզմանոցներում հատկապես:

Եվ մեր բազմաչարչար ժողովուրդը

վերջապես կուղղի իր մեջքը,

թեթևացած շունչ կքաշի ու կապրի մարդավայել`

բոլոր մեծ ու փոքր բանտերում,

կենտրոնական ու ծայրամասային հիվանդանոցներում

և գերեզմանոցներում հատկապես:

[sharify]