ՀԱՅԱՍՏԱՆ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Սա իմ երկիրն է- չափսերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը մի արցունքի կաթիլ…
Սա իմ երկիրն է-չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…