ՀՐԴԵՀ Է ԸՆԿԵԼ, ՕԳՆԵՑԵՔ…

Պոեզիա > ՔՈ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԵՐԸ

Հրդեհ է ընկել, օգնեցե՜ք,

Օգնեցեք, վառվում է աշխարհը,

Օգնեցեք, վառվում են փողոցները:

Մարդիկ են վառվում, օգնեցե՜ք,

Եվ տրամվայները, էլեկտրասյուները,

Եվ անտառները, նաև դաշտերը,

Տեսեք ինչպես է վառվում արագի՜լը

Վառվող ծառի կատարին…

… Իսկ դա պարզապես առավոտ էր,

Դուրս էր գալիս

արևը՜

շիկահեր

ու

գեղեցիկ…