ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Գարնանը ծառերը ծաղկում են,

գարնանը նախագահ ենք ընտրում ու սպասում,

հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի ամռանը:

 

Ամռանը մրգերը հասունանում են:

Ամռանը Ազգային Ժողով ենք ընտրում ու սպասում,

հուսալով, որ ին-որ բան կփոխվի ձմռանը:

 

Ձմռանը ձյուն է գալիս:

Ձմռանն ամեն ինչ մեռնում է, հանգում:

Եվ մենք ենք մեռնում ու սպասում,

հուսալով, որ ինչ-որ բան կփոխվի մյուս կյանքում: