ՍԱՓՐՎԵՑԻ ԵՎ ԳՐԵՑԻ ՄԻ ՔԱՆԻ ՏՈՂ…

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Սափրվեցի և գրեցի մի քանի տող:

Հետո հառաչեցի, տեսնելով,

թե ինչպես են թռչուններն հեռանում

օրվա հակառակ ուղղությամբ:

Հետո նորից սափրվեցի

և գրեցի մի քանի տող

և հառաչեցի, տեսնելով

թե ինչպես է օրը վերադառնում

առանց թռչունների:

Այս ի՞նչ եղավ իմ օրը,

դառնանում էի, տեսնելով,

թե ինչպես են հառաչանքով

հեռանում տողերս

օրվա հակառակ ուղղությամբ: