ՍԻՐՏ

Պոեզիա > ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՆՔԻՑ

Հին բառերի մեջ ամենաշատը դու կարող էիր խոցվել,
դու,
թեև այնպես խնամքով ու հոգատար թաքնված էիր
մարմնի ամենախորքում, ամուր ու ճկուն
ոսկորներով ցանկապատված:
Դու, ամենանուրբն ու ամենազգայունը
և նաև անհրաժեշտն ու, միաժամանակ, խաբվածը բոլորից:
Դու ցանկացել ես տեսնել
և աչքերը փակել են աչքերդ:
դու ցանկացել ես գրկել
և ձեռքերը բռնել են ձեռքերդ,
իսկ ձեռքերը կախվել են խաչված՝
դատապարտված ստրուկների նման՝ հին Հռոմի ճանապարհին:
Դու ցանկացել ես լսել
և ականջները խուլ են ձևացել,
դու ցանկացել ես վազել,
իսկ ոտքերը տարել են քեզ բոլորովին ուրիշ ճանապարհով…
Դու անվերջ ինչ-որ բաներ ես ցանկացել,
բայց քեզ խեղդել են հաճախ ծխախոտի ծխի մեջ
և կամ թմրացրել գինով և օղիով դաղել:
Դու,
անզոր ու անօգնական
ինչպես երեխա բարուրի մեջ ամուր փաթաթած…