22. ՔՐՋԻ ԲԱԶԱՐ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

  «ՔՐՋԻ ԲԱԶԱՐ»-ի սրահում տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ պետական լեզվի շնորհանդեսը: Նշվեց, որ ռուսերենը երկրորդ պետական լեզու է դառնում Ռուսաստանին մեր ունեցած գազի պարտքի դիմաց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազի դիմաց զգալի պարտքեր ունենք նաև Թուրքմենստանին, ծրագրվում է մինչև տարեվերջ Հայաստանի երրորդ պետական լեզու ընդունել թուրքմեներենը: Ձեզ ենք ներկայացնում Մաեստրոյի ելույթը շնորհանդեսի ժամանակ:

 

Ե՞ՐԲ  Է  ԳԱԼՈՒ  ԱՆՏԱՌԱՊԱՀԸ

Եթե աշխարհում ինչ-որ բան մոտենում է ավարտին, ապադա նշանակում է, որ այդ ինչ-որ բանն ինչ-որ ժամանակ սկսվել է: Ահա  այսպես սկսվել են նոր դարն ու հազարամյակն ու հետևողականորեն մոտենում են իրենց ավարտին: Հետո ի՞նչ, կասեք դուք:  Ահա այս «հետո ինչն» էլ առիթ դարձավ, որպեսզի հայ ժողովուրդն ըստ իր նախկին սովորության կիսվի երկու մասի: Նախ, ճշտենք, թե ինչ սովորության մասին է խոսքը. եթե աշխարհի քաղաքակիրթ ժողոնուրդներն առանց բացառության յոլա են գնում ընդամենը մեկ գրական լեզվով, ապա հայ ժողովրդին անպայման երկուսն  է հարկավոր:

Սա դեռ ոչինչ, չափազանվ դժբախտ կհամարեինք ինքներս մեզ, եթե չունենայինք երկու ուղղագրություն: Մինչ բոլոր քրիստոնյա ազգերը կարողանում են իրենց կրոնական պահանջմունքները բավարարել ունենալով ընդամենը մի կաթողիկոս,  ապա դա մեզ համար անհնար է, մեր ժողովրդին երկու կաթողիկոս է հարկավոր:

Եթե աշխարհի ժողովուրդների  գերակշիռ մասը ճիշտ է համարում խաղաղ ու թրջանիկ գոյատևումը մեկ միասնական տարածքոում, կոչվելով մեկ միասնական անունով՝ ասենք, ֆրանսիացի, գերմանացի, իսպանացի կամ ռուս, ապա մեր պարագայում դա անթույլատրելի է. ընդառաջ գնալով մեր բնավորությանը, ճակատագիրը մեզ միշտ կիսել է երկու մասի՝ նախ Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև և ապա՝  Թուրքիայի ու Ռուսաստանի, ասել է, թե սոսկ հայ կոչվելը մեզ համար չափազանց քիչ է,  մենք պետք  է կամ պարսկահայ ու բյուզանդահայ լինենք, կամ թուրքահայ ու ռուսահայ, կարճ ասած՝ րևմտահայ և արևելահայ… Հետո, հայտնի է, ճակատագիրն առավել դաժան գտնվեց՝ սփյուռքահայ ու հայաստանահայ կոչվեցինք…

Եթե  դարձյալ շարունակելու լինենք համեմատության եզրեր որոնել աշխարհի քաղաքակիրթ ժողովուրդների հետ (ինչո՞ւ միայն քաղաքակիրթ), ապա իսկույն աչքի կզարնի տարբերությունը.- եթե նրանց ձեեռք է տալիս մեկ միասնական պետություն ունենալու գաղափարը, ապա մենք, ըստ ձևավորված սովորության կայացնում ենք երկուսը՝  հայաստանյան և ղարաբաղյան: Իսկ դա նշանակում է, որ, ի հեճուկս մյուս պետությունների, ունենք երկու նախագահ, երկու վարչապետ, երկու ԱԺ նախագահ, երկու մայրաքաղաք, երկու բյուջե, բյուջեի երկու ճեղքվածք, երկու գործազրկություն, երկու ինֆլյացիա, սարսափելին այն է, որ նաև  երկու կաշառակերություն…

Այսքան «երկու» -ներից հետո ինչպե՞ս կարող էինք յոլա գնալ ընդամենը մի պետական լեզվով… Եվ պիտի ցնծությամբ նշենք, որ մեր կրթության նախարարությունը, ուր երկու աշխատակցին բաժին է ընկնում մի կրթություն, իսկ նախարարության գրեթե բոլոր աշխատակիցները , չնչին բացառությամբ, տառաճանաչ են, ահա այս նախարարությունը, որոշել է լրացնել վերոհիշյալ բացը և համաշխարհային կրթական համակարգում առաջին անգամ (չենք կասկածում, որ նաև վերջին) անցնել երկլեզու կրթության – դասերը միաժամանակ վարել հայերեն և ռուսերեն: Ասենք դասի առաջին տասը րոպեն՝ հայերեն, մյուս տասը րոպեն՝ ռուսերեն… և այսպես շարունակ մինչև, որ ինչպես հայտնի անեկդոտում է կատարվում, գա անտառապահն ու  բոլորին ռադ անի նախարարությունից…

Բայց սա ընդամենը սկիզբն է. անգլերենի    ճնշման տակ Ռուսաստանում վերացման եզրին կանգնած ռուսաց լեզուն փրկելու նպատակով Պուտինը դիմել է մեր նախագահին որպես հիշատակ ռուսաց լեզուն պահպանել գոնե Հայաստանում՝ դարձնելով երկրորդ պետական լեզու: Սրա միակ դրական կողմը մեզ համար այն է, որ երկրորդ պետական լեզվի շնորհիվ մենք կկարողանանք ի վերջո բավարարել մեր սփյուռքահայ մտավորականների պահանջը՝  հին ուղղագրությունը վերականգնելու առումով – առաջին պետական լեզուն կթողենք նույնը, իսկ երկրորդի ուղղագրությունը կփոխենք դասականի… Ռուսախոսների համար սկզբում, անշուշտ, մի քիչ դժվար կլինի, բայց հետո քիչ-քիչ կվարժվեն:

[sharify]