ԳՈՒՆԱՎՈՐ ՄԱՏԻՏՆԵՐ

Պոեզիա > ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ ՍՈՆԱՆ

Կանաչ մատիտով ծառ կնկարեմ,

կապույտով՝ լիճը,

իսկ շագանակագույն մատիտով ահա

ինձ կնկարեմ՝

ջրում լողալիս:

Կարմիր մատիտով

հիմա նկարեմ

շողացող արև…

 

Մեկը քիչ եղավ,

մի քանի արև նկարեմ

շուտ-շուտ,

թե չէ կմրսեմ,

կկապտեմ ցրտից

ջրերում կապույտ…

[sharify]