Նվագում էր դաշնամուր,
իսկ լուսամուտները բաց էին,
և աշուն էր:
Մազերը երկար էին,
իսկ ինքը տղամարդ էր:
Տերևները թափվում էին,
իսկ ինքը նվագում էր:
Այս ամենը այնպես,
այնպես տխուր էր,
որ շպրտեցի հանգած ծխախոտս
և չնստեցի տրամվայ:
Մեկ-մեկ
թափվում էին տերևնեըը,
ինչպես չորացած բառեր,
ինչպես չորացած նոտաներ:
Ինձ թաղեցեք
վաղը չէ մյուս օրը –
անտարբեր խնդրում էր դաշնամուրը: