ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇՈՒՆ

Poetry > NEVER DIE -THIS IS WHAT I HAVE TO SAY

Որ կողմից ուզում ես նայիր, վերջին մի քանի

խնձորներն են մնացել ցանցառացած ծառի

ճյուղերին կպած,

և վերջին լուսինն է մնացել, որն ուշադիր

նայում է խնձորների արանքից:

Ո՞վ է ում նայում,

ե՞ս, որ կանգնած եմ խնձորենու տակ,

թե՞ լուսինը` մի կերպ սոսնձված երկնքի պաստառին:

Ահա, մի խնձոր էլ ընկավ գետնին ու կորավ

չորացող խոտերի մեջ:

Քիչ հետո լուսինն էլ կընկնի:

 

Եվ աշունը կդառնա կատարյալ:

[sharify]