ԹՇՆԱՄՈՒՆ ՈՐՈՆԵԼԻՍ

ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Ինչ-որ հեռու հեռավոր երկրում

ապրում է թագավորը և հրամաններ է արձակում:

Ամեն առավոտ շարում է զորքը,

համբուրում է թագուհու ճակատը, հետո լվացվում է

և գնում է թշնամուն որոնելու:

Զորքը գնում է նրա ետևից,

և նրանք գնում են դաշտերով, ձորերով,

անտառներով, լեռներով

և չեն հանդիպում թշնամուն:

Եվ հետո նրանք ետ են դառնում

լեռներով, անտառներով, ձորերով, դաշտերով,

տխուր ետ են դառնում:

Թագավորը փոշոտված է անտանելի,

զորքը փոշոտված է անտանելի:

Նրանք լվացվում են,

և թագավորը հրամաններ է արձակում,

և թագավորը համբուրում է թագուհու ճակատը

և գնում է քնելու:

[sharify]