Գիտակցելով, որ հանրապետության հիմնը ետ է մնացել կյանքից, լիովին հնացել է և չի համապատասխանում երկրում ներկայումս ձևավորված իրականությանը, «Մաեստրո» հիմնադրամը հայտարարում է հիմնի նոր տեքստի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել հանրապետության բոլոր քաղաքացիները, ինչպես նաև գյուղացիները: Բոլոր նրանք, ովքեր գրել-կարդալ չգիտեն, տեքստը կարող են թելադրել հեռախոսով, կամ ուղարկել ֆաքսով: Պարտադիր պայմաններից մեկն այն է, որ նոր հիմնի տեքստն իր ռիթմով, հանգ ու վանկով պիտի համամապատասխանի հնին, քանի որ առայժմ հիմնի մեղեդին փոխելու անհրաժեշտությունը չի հասունացել: Մրցանակաբաշխության մասնակիցների գործը հեշտացնելու նկատառումով ստորև ներկայացնում ենք «Մաեստրո» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Մաեստրոյի տեքստը, որը, չենք կասկածում, կհաղթի մրցանակաբաշխությունում:
ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ ժողովուրդ կաշառակեր,
Կաշառատու իմ անգին,
Ինչպե՞ս կերար այսքան վարկեր,
Էլի քաղցած ես կրկին:
Տքնում ես դու ժայռ-ծերպերում,
Վանքերի մեջ՝ հեգ դպիր.
Այլ ազգերն են դու շեշ բերում,
Իսկ դու անվերջ՝ իքի բիր: