47. ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Արձակ > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

Գիտակցելով, որ հանրապետության հիմնը ետ է մնացել կյանքից, լիովին հնացել է և չի համապատասխանում երկրում ներկայումս ձևավորված իրականությանը, «Մաեստրո» հիմնադրամը հայտարարում է հիմնի նոր տեքստի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել հանրապետության բոլոր քաղաքացիները, ինչպես նաև գյուղացիները: Բոլոր նրանք, ովքեր գրել-կարդալ չգիտեն, տեքստը կարող են թելադրել հեռախոսով, կամ ուղարկել ֆաքսով: Պարտադիր պայմաններից մեկն այն է, որ նոր հիմնի տեքստն իր ռիթմով, հանգ ու վանկով պիտի համամապատասխանի հնին, քանի որ առայժմ հիմնի մեղեդին փոխելու անհրաժեշտությունը չի հասունացել: Մրցանակաբաշխության մասնակիցների գործը հեշտացնելու նկատառումով ստորև ներկայացնում ենք «Մաեստրո»  հիմնադրամի հիմնադիր-նախագահ Մաեստրոյի տեքստը, որը, չենք կասկածում, կհաղթի մրցանակաբաշխությունում:

 

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔ

Իմ ժողովուրդ կաշառակեր,

Կաշառատու իմ անգին,

Ինչպե՞ս կերար այսքան վարկեր,

Էլի քաղցած ես կրկին:

Տքնում ես դու ժայռ-ծերպերում,

Վանքերի մեջ՝ հեգ դպիր.

Այլ ազգերն են դու շեշ բերում,

Իսկ դու անվերջ՝ իքի բիր: