Եղիր ուրախ, իմ բարեկամ,
եղիր անհոգ ու միշտ զվարթ.
ասում են, թե քիչ է ապրում
նա, ով երբեք չի ծիծաղում:
Թե աղջիկը քեզ կլքի՝
ծիծաղիր դու ամբողջ սրտով,
թե այրվի տունդ հանկարծ՝
ծիծաղիր դու էլի, էլի,
ողջ աշխարհն էլ թեկուզ փուլ գա՝
դու բանիդ կաց ու ծիծաղիր,
երբ ընկերդ քեզ կլքի՝
սրանից էլ հարմար առի՞թ – դու ծիծաղիր,
թե վատ լուրեր քեզ գան տանից,
նոր ջրհեղեղ,
կամ երկրաշարժ
թե սկսվի, ոչինչ, ջանս,
դու ծիծաղիր,
առ գլուխդ ձեռքերիդ մեջ ու ծիծաղիր,
սեղմիր աչքերդ ու ծիծաղիր,
պառկիր գետնին ու ծիծաղիր –
մինչև արցունք աչքերդ գա
և կտրվի շունչդ հանկարծ
կշրջվես մեջքիդ վրա –
իսկ այդ դիրքով, իմ բարեկամ,
հենց որ պառկես,
գիտե՞ս ինչքան երկար կապրես…