Գիտեք, ես նորից արտասվում եմ
երեխայի պես բարձր ու անզուսպ:
Ես այնպես մեկից սիրահարվել եմ:
Դաշնամուրի պաղ հնչյունների տակ
այնքան դժվար է չունենալ ոչինչ,
ես դրա համար ձեռքդ բռնել եմ:
Եվ ասպետներ կան իմ սեղանի տակ,
և թաշկինակներ՝ սոնետներ վրան:
Ես ծերացել եմ ու հնացել եմ:
Եվ ձեռքդ բռնած երեխայի պես
կարտասվեմ մբարձր ու կընկնեմ հանկարծ
…………………………………………….
դաշնամուրի պաղ հնչյունների տակ: