ՍԻՐՈՒՄ ԵՄ ՆՍՏԵԼ…

Պոեզիա > ՔՈ ԱՌԱՋԻՆ ԲԱՌԵՐԸ

Սիրում եմ նստել մեր տանիքին,

Ժամերով նայել անհուն երկնքին:

Ու միտք եմ անում՝

Մեր տան կտուրից

Աչքերս հառած աստղերին փայլուն,

Թե գուցե մեկն էլ

Նստել տան կտրին,

Հեռու աստղերից

Լուռ մե՜զ է նայում…

[sharify]