Անսովոր ցրտեր են Փարիզում: Վեց մարդ է սառել
փողոցում: Մյուսները թեթև հազում են:
Լուվրում Մոնա Լիզայի դեմքից
սահել է ժպիտը սառած և ընկել,
փշուր-փշուր է եղել հատակին:
Եվ մի այցելու է ուշաթափվել հենց նույն այդ
Լուվրում հենց նույն այդ պահին`
տեսնելով սարկոֆագի մեջ փարավոնին պառկած`
վիթխարի քուրքը հագին`
«Գրական թերթ» կարդալիս…