Ես այնքան չդառնացա, երբ ինձ վտարեցին երկնքից՝
Տերն արդար էր, երբ շրխկոցով փակեց
Դրախտի դռներն իմ ետևից…
Ես այնքան չդառնացա, երբ մորեմերկ
հայտնվեցի փողոցում,
գիշերով, ինչ-որ մի քարքարոտ երկրում՝
առանց մի գրոշի, առանց մասնագիտության,
առանց բաժնետոմսերի՝ չունենալով սեփականության
և ոչ մի իրավունք, բանկում՝ ՝հաշվի համար…
Այս ամենն ի՜նչ… Դառնությունը անսահման էր,
երբ գործազուրկների հաշվառման գրասենյակում
թուլացան ծիծաղից, երբ իմացան,
որ նախորդ աշխատանքից ինձ վտարել են
ընդամենը մի խնձորի համար…