Մատները խփվեցին կիթառի լարերին
և իսկույն աստղեր ցրվեցին երկնքով.
– Էխ դու հիմար, հիմար աղջիկ Սիլվի:
……………………………………………………..
Փակված սրճարանում հեծկլտում են շշերը:
Ճանապարհորդն անցավ գլուխը բռնած:
– Էխ դու հիմար, հիմար աղջիկ Սիլվի:
…………………………………………………….
Նրանք բոլորը երգում են քեզ համար,
նրանք բոլորը խփում են կիթառի լարերին:
Ել դուրս պատշգամբ, նայիր
ճանապարհորդը գնում է սև թիկնոցի մեջ փաթաթված:
Եվ նրա հետևից ցախավելներն են ցատկոտում ու քրքջում.
– Էխ դու հիմար, հիմար աղջիկ Սիլվի:
Ել դուրս պատշգամբ, նայիր
ճանապարհորդը գնում է սև թիկնոցի մեջ փաթաթված: