- Ես միայն հիմա եմ նկատում,
որ ցերեկով եմ սկսել հիշել նրանց,
ովքեր հեռացան երկնային կառքերով՝
ոչ մի խոսք չասելով այն մասին,
թե երբ են վերադառնալու: Բայց
ես սպասում եմ նրանց: Միգուցե
կան նաև ուրիշ սպասողներ:
Ես միայն հիմա եմ սկսում հասկանալ,
Որ շատ ավելի հարմար է ցերեկով սպասելը,
Օրվա ուրիշ պահերի,
Խավարի մեջ և նույնիսկ կիսախավարի,
կարող է և չնկատես, և նրանք կանցնեն քո կողքով
ծաղիկները ձեռքերի,
երջանկությունից շողշողացող դեմքերով:
Ցերեկվա ժամերը: Ահա տես –
Ոսկու պես շողշողում է երջանկությունը
Բոլոր կողմերից: