Լճի ամայի ափին
մի քիչ իրիկուն էր:
Կլոր, ճերմակ գլխարկով
մի փոքրիկ երեխա
կլանված խաղում էր
ավազների հետ:
Իսկ դու նստած հեռվում,
թերթ ես կարդում մի քիչ,
իսկ ընդհանրապես,
նայում ես լճին
ու մտածում ես –
մի քիչ երեխա լինեիր
ու կլանված խաղայիր
ավազների հետ
մի քիչ…