Որպեսզի ինչ-որ հրաշք պատահի,
ես թողեցի ծխելս:
Լուսամուտից դուրս եմ նայում
և ջղայնացած գնում-գալիս:
Սև կատու անցավ փողոցով,
հետո ձյուն եկավ,
իսկ ինչ է լինելու հիմա:
Ուռենիներ,
կանաչ ուռենիներ:
Խանութից դուրս եկավ մի պառավ կին՝
զամբյուղում կաթի շշեր:
Մի ուրիշ սև կատու անցավ,
տրամվայ անցավ զնգզնգոցով՝
լույսերը պայծառ վառված:
Հետո անցավ մի գեներալ՝
ձեռքին մանկական հրացան:
Հետո ես նորից ջղայնացած
սենյակով սկսեցի գնալ-գալ:
Հետո վառեցի ծխախոտը
և հուսահատված նստեցի: