Ուշադրություն,
ևս մի հետաքրքիր տեղեկություն.-
20-րդ դարի վերջին, ժամը 16-ն անց 15 րոպեին,
հայ ժողովուրդը դուրս է եկել իր հայրենիքից
և այլևս չի վերադարձել…
Արտաքին նշանները` բազմադարյան, բազմաչարչար,
տաղանդավոր, աշխատասեր, համբերատար,
աչքերի մեջ անսահման թախիծ,
սիրտը կոտրված մի քանի տեղից…
Տեսնողներին խնդրում ենք
շտապ հայտնել պառլամենտ,
որին մի քանի օրով ժողովուրդ է հարկավոր
նոր ընտրությունների համար…