ՎԵՐՋԻՆ ԲԱՌԵՐ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Դժվար,
ինչ սոսկալի դժվար են ծնվում բառերը,
և ի՞նչ իմանաս, միգուցե տխուր երգ է սա,
և ինչ գեղեցիկ են աստղերը երկնքում,
իսկ անտառը մոտիկ է,
չափազանց մոտիկ,
գալարափողերն են հնչում,
որսորդներն են վազում բոլոր կողմերից
տեսնելու, թե ինչպես է մեռնում վերջին սոխակը
նոտաների տետրը արյունոտ կրծքին սեղմած…

Եվ ի՞նչ իմանաս,-
միգուցե վերջին երգն է սա,
միգուցե վերջն է սա,- ի՞նչ իմանաս:

[sharify]