1. ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԳՐԱԿԱՆ-ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

Արձակ > Պոեզիա > ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԶՐՈՒՅՑՆԵՐ ՄԱԵՍՏՐՈՅԻ ՀԵՏ

ՄԵՐ ՍԵՓ. ԹՂԹԱԿԻՑԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԻՐ ՆՈՐ՝ «ՔԱՋ ՆԱԶԱՐ, ԱՐՔԱՅԱԿԱՆ ՏՈՀՄԻ ՎԵՐՋԻՆ ՇԱՌԱՎԻՂԸ» ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊԸ, ՈՐԸ ՍՏԵՂԾԵԼԻՍ ՆԱ ՈՒՂԵՆԻՇ Է ԸՆՏՐԵԼ ԷՔԵՐՄԱՆԻ «ԶՐՈՒՅՑՆԵՐ ԳՅՈԹԵԻ ՀԵՏ» ՀՌՉԱԿԱՎՈՐ ԵՐԿԸ, ԻՍԿ ՑՆՑՈՂ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԱԵՍՏՐՈՆ Է ՀԵՆՑ ԱՅԴ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

 

Ընթերցող հասարակության ներկայացուցիչն այս լուրն առնելուն պես սլացավ Մարտիրոս Սարյանի պուրակ, ուր խաղաղ ժպիտը դեմքին նստած էր Մաեստրոն: Մի կերպ շունչը տեղը բերելով, փլվեց մեծ գրողի, հասարակական-քաղաքական գործչի կողքին և հարցական հայացքը հառեց նրան:

ՄԱԵՍՏՐՈ.- Խոսի´ր, այ տղա:

ԸՆԹԵՐՑՈՂ.- Ճի՞շտ է, որ Դուք Քաջ Նազարի ժառանգներից եք:

ՄԱԵՍՏՐՈ.- Ճիշտ է՝ Քաջազնունիների տոհմից: Ավա՜ղ, վերջին ժառանգն եմ:

ԸՆԹԵՐՑՈՂ.- Բայց Ձեր ասելով՝ Դուք զավակներ ունեք:

ՄԱԵՍՏՐՈ.- Այո, ցավոք սրտի նրանք Ուստիանին են քաշել…Ավելի ճիշտ՝ նման են Ուստիանին, իսկ քաշել են ինձ, այսինքն՝ աջ ու ձախ խայտառակ են արել, վարկաբեկել են ազնիվ անունս, ինչպես նաև ազգանունս ու հայրանունս, մի խոսքով՝ ուզածիդ պես քաշել են:

 

[sharify]