Ոչ ձախերի ցուցակում կգտնես անունս
և ոչ` աջերի:
Ոչ այս աշխարհում կհանդիպեք ինձ,
իսկ այն աշխարհում` առավել ևս:
Դանդաղ ծորում է Սենա գետն ահա,
նայում եմ նրա ջրերի մեջ և…
չեմ գտնում դեմքս:
Դանդաղ խոսում է Սենա գետն ահա
և ոչ մի բառը չեմ հասկանում ես:
Ինչ թեթև, ինչ հեշտ եղավ անցումը-
չկամ այլևս: