Եւ Աստված ցանկացավ գրել
Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
քո տարածքի վրա ծայրեծայր,
բայց բառն այդ շատ էր երկար
ու չտեղավորվեց քո փոքրիկ հողի վրա…
Եւ Աստված ցանկացավ գրել
Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բայց, ավաղ,
այդ բառն էլ դարձյալ շատ երկար էր
ու կեսն անգամ չտեղավորվեց քո
քո փոքրիկ հողի վրա…
Եւ ի՞նչ աներ Աստված,
որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար,
որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար,
որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար,
քո փոքրիկ հողի համար…