ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ ՍՈՆԱՆ

Պոեզիա > ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ ՍՈՆԱՆ

Առաջին օրն էր, Սոնան հևիհև

Վազքով տուն եկավ, հազիվ էր խոսում:

– Մայրիկ ջան, գիտե՞ս, թե ինչ է եղել՝

Լիքը Սոնա կար մանկապարտեզում…

Մեկը շեկլիկ էր, մազերը երկար,

Մեկը սևուկ էր, աչքերը փայլուն,

Մեկը ինձնից բոյով էր, նիհար,

Մեկն էլ փոքրիկ էր, հազիվ էր քայլում:

Բայց դե, նրանց մեջ, գիտե՞ս մայրիկ ջան,

Ես եմ ամենա, ամենա Սոնան –

Ես բոլորից շուտ ճաշիկս կերա,

Ես բոլորից շուտ քնեցի խելոք

Ու ամբողջ օրը լաց չեմ եղել, բա~…

[sharify]